Հայաստանն Ադրբեջանից նամակ չի ստացել, որով պահանջում են դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ադրբեջանական կողմից նամակ չի ստացել, որով պահանջվում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ «Մամուլում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար պարոն Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- այս մասին հայտարարել է նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

Լրահոս