Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է

Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են փՄհեր Գրիգորյանի գրասենյակից: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ սահմանի նույն հատվածում։

Լրահոս