
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում է
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն Ադրբեջանում է։
Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իգոր Խովաևի այցին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ հատուկ ներկայացուցիչը նոյեմբերի 14-ին Երևանում էր, այժմ այցելել է նաև Բաքու։
«Այդ շփումների ընթացքում քննարկվում է, այդ թվում, խաղաղության պայմանագրի հարցը»,- ասել է Մարիա Զախարովան։