Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է. Սերժ Սարգսյան

Որևէ մեկը չի զարմանա, եթե ևս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Նա զրպարտել է ինձ այն առումով, որ ես իբր կենցաղային հարցերով իրեն նամակներ եմ ուղղել։ Իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքեց և պահանջեց, որ այդ, այսպես ասած, նամակները հրապարակեն։ Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև այդպիսի բան չէր եղել»,-ասաց Սերժ Սարգսյանը։ Նա նշեց, թե արհավիրքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր. «Արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր։ Մնացած ողբերգություններն ընդամենն այդ արհավիրքի հետևանքներն են»,-ասաց Սարգսյանը։

Լրահոս