Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի անհավանական է․ Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը դուրս չի կազմակերպությունից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Հետևաբար, իմ կարծիքով, սա ժամանակավոր երեւույթ է, բայց, ամեն դեպքում, Հայաստանը կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, և՛ ՀԱՊԿ-ի հետ», - ասել է Բորդյուժան։ Նա նշել է, թե ինքն ընդհանրապես չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի. «Պարզապես չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանը խիստ ինտեգրված է Ռուսաստանի հետ և ոչ միայն տնտեսապես. Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում՝ մի քանի միլիոն»:

Լրահոս