Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ — «Նոա» Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա) Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա» Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու» Էրիկ Փիլոյան — «Ուրարտու» Սերգեյ Մուրադյան — «Նոա» Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա) Արամ Խամոյան – ԲԿՄԱ Գոռ Մանվելյան — «Նոա» Հովհաննես Հարությունյան — «Արարատ-Արմենիա» Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա» Թիմին այսօր կմիանա Ուգոչուկվու Իվուն: Հենրի Ավագյանը և Դավիդ Դավիդյանը հավաքին կմիանան այսօր երեկոյան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումից հետո: Հրանտ-Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը, Անդրե Չալըշըր, Էդուարդ Սպերցյանը և Ժիրայր Շաղոյանը հավաքականի շարքերը կհամալրեն վաղը՝ սեպտեմբերի 2-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանը և Էդգար Սևիկյանը՝ սեպտեմբերի 3-ին: Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Լատվիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Լրահոս