Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան) Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան) Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա) Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ» Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արթուր Միրանյան – «Նոա» Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա) Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան) Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան) Այսօր երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը: Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:

Լրահոս