Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է․ Օվերչուկ

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։  Aif.ru-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար։ Ավելին, եթե նայեք վիճակագրությունը, ապա հունվար-ապրիլին, նախորդ տարվա համեմատ, ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։ Տեմպերը շատ լավ են, իսկ տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- նշել է փոխվարչապետը։ Նրա խոսքով, Հայաստանը շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միության ձեւաչափում։ «Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում և Հայաստանի ներդրումը շատ կառուցողական է»,- ընդգծել է Օվերչուկը։

Լրահոս