Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը. Ռաֆայել Մարիանո Գրոսի

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:

Լրահոս