Հաղարծինի համալիր տանող ճանապարհին կայանված մեքենայից գողացել են վարորդի դրամապանակը և կոշիկները
Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Դիլիջանի բաժին դիմած Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը հայտնել էր, որ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին կայանված իր «Հունդայի Սոնատա» մեքենայից գողացել են դրամապանակը և կոշիկներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների և Տավուշի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:
Արարատի մարզի Մխչյան բնակավայրի բնակիչ 41-ամյա տղամարդը սեպտեմբերի 15-ին Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել և հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին, որտեղ մասամբ ներկայացրել է գողոնը: Հանգամանքները պարզվում են: