Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Հաթերքի գյուղապետի ձերբակալման մասին՝ նշելով, որ 3 անչափահաս երեխաների ներկայությամբ քաշքելով՝ գյուղապետին մեքենայից հանել են և ձերբակալել։

Լրահոս