Կրակոցներ՝ Նուբարաշեն վարչական շրջանում. կրակոցների հեղինակը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է

Հոկտեմբերի 21-ին կրակոցներ են եղել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ հետախուզական միջացոռումների արդյունքում պարզել են կրակոց արձակողի ինքնությունը, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ժամեր անց, նա ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 41-ամյա Աշոտ Ղադյանը, ով նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրազենը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս