Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Volkswagen Dora» մակնիշի ավտոմեքենան Քարաշամբ-Լուսակերտ ավտոճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքոում բախվել է երկաթե արգելապատնեշին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, հողաթմբերին ու գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 15-20 մետր հեռավորության վրա՝ դրսում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Լրահոս