Կոտայքում ավազով բարձված «SHACMAN» բեռնատարի անվադողը պոկվել և հարվածել է չորս մեքենայի
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս ավազով բարձված «SHACMAN» մակնիշի բեռնատարի հետևի անվադողը պոկվել և հարվածել է իր հետևից ընթացող «Mercedes E320» մակնիշի, «Mercedes Vito» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։