Կոչ՝ Հայաստանից և Արցախից Արմեն Աշոտյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքի մասնակիցներին

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Երևան, Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք, Երազի այգու հարևանությամբ) տեղի է ունենալու ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ հերթական դռնբաց դատական նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Ես՝ որպես քաղբանտարկյալների առկայության փաստն արձանագրող և նրանց ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքի մասնակից, ժամը 12:00-ից լինելու եմ դատարանի բակում: Կո´չ եմ անում Հայաստանից և Արցախից ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներին, մտահոգ քաղաքացիներին և հայրենասեր մարդկանց գալ դատարանի բակ՝ միասին հետևել շինծու դատական գործի ընթացքին և դրանով աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին: Արմեն Աշոտյանն անազատության մեջ է անձնապես, բայց այն պատճառով, որ հետևողականորեն պայքարել ու շարունակում է պայքարել Արցախի հայկականության և Հայաստանի պետականության համար, ընդդիմանում է գործող իշխանության հակաարցախյան ու հակահայկական քաղաքականությանը։ Աշոտյանը դրա համար վճարում է սեփական անազատությամբ, հետևաբար, մեզանից յուրաքանչյուրը՝ անհատապես, և բոլորս՝ հավաքականորեն, պարտավոր ենք աջակցել նրան գոնե մեր ֆիզիկական ներկայությամբ։ Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։

Լրահոս