ԿԽՄԿ-ն Գազայի հատվածում տիրող իրավիճակը «հուսահատ» է որակել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը ՌԻԱ Նովոստիի թղթակցի հետ զրույցույմ հայտնել է, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը կարելի է միայն հուսահատ որակել, և իրավճակը նկարագրելու համար դժվար է բառեր գտնել։ «Իրավիճակը Գազայի հատվածում ոչ այլ ինչ է, քան հուսահատ: Եվ դա, գուցե, մեղմ է ասvած: Դժվար է բառեր գտնել նկարագրելու այն, ինչ տեսնում են տեղում մեր գործընկերները... Մենք չենք կարող համեմատել այն, ինչ այսօր տեսնում ենք նախկինում մեր տեսածի հետ»,- ասել է Շուպը: Նրա խոսքով՝ Գազայում ավերածությունների, տեղի բնակչության հուսահատության ու տեղահանման չափերն ահռելի են։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու ապրել բաց երկնքի տակ, որտեղ հազիվ են կարողանում ջուր ու սնունդ գտնել։

Լրահոս