ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այս ամիս այցելել են ապօրինաբար պահվող հայ գերիներին, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Հանդիպում եղել է այն անձանց հետ, որոնց գտնվելը Բաքվի բանտերում հաստատված է ադրբեջանական իշխանության կողմից»,– ասել է նա։ Ամատունին նշել է, որ այցը, ինչպես միշտ, տեղի է ունեցել Կարմիր խաչի ընթացակարգերի շրջանակում։ Ձերբակալվածներին ընտանիքների հետ շփումների հնարավորություն է ընձեռվել:

Լրահոս