Կիևը վավերացրել է Հռոմի ստատուտը

Գերագույն Ռադան կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացմանը՝ վերապահումով, որը պաշտպանում է ուկրաինացիներին ռազմական հանցագործությունների համար հետապնդումներից: Այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն։ «Ուկրաինան վավերացրել է Հռոմի ստատուտը, սակայն առանձին հայտարարությամբ, ըստ որի՝ ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարի շարունակ «Ուկրաինան չի ճանաչելու ՄՔԴ-ի իրավասությունը իր քաղաքացիների նկատմամբ՝ Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների (ռազմական հանցագործություններ-խմբ․) կատարման համար»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Ռադայի պատգամավորը։ Գերաշչենկոն խոստովանել է, որ Հռոմի ստատուտը վավերացումը ԵՄ-ին անդամակցելու գործընթացում Կիևին ներկայացված պահանջներից մեկն է, որի կատարումը, սակայն, Ուկրաինայի իշխանությունները ձգձգում էին՝ մտավախությունների պատճառով, որ ՄՔԴ-ն կարող է քրեական պատասխանատվության ենթարկել պատերազմի պայմաններում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին։

Լրահոս