Կիրանցի բնակիչները այրում են ու քանդում են իրենց գույքն ու հողամասերը, որոնք անցնելու են թշնամուն 

Կիրանցում իրավիճակը լարված է․ բնակիչները, ում անշարժ գույքն ու հողամասերը «սահմանազատման» հետևանքով անցնելու են թշնամուն, այրում են ու քանդում են դրանք։ Կիրանցում գործող խանութի տերը, ով ասել է՝ թուրքին իր քրտինքով աշխատածը չի թղնելու, փորձել է այրել իր գույքը, մի մասն այրել է, մյուսը՝ չի հասցրել․ ոստիկանական զորք ու հրշեջ մեքենա են բերել։ Գյուղում գործող արագ սննդի կետը ևս քանդում են։ Բնակիչներին ասել են, որ մեկ օրվա ընթացքում պետք է ազատեն տարածքը, որ այն հանձնեն թշնամուն։

Լրահոս