Կինը ոստիկանությանը հայտնել է, որ կազինոյի աշխատակիցն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ՝ միացնելով «Ах какая женщина» երգը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 65-ամյա կինը ոստիկանությունում հայտնել է, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքում գտնվող «Գետափ» հյուրանոցային համալիրում իր ծանոթը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա տղամարդն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ և այդ ընթացքում միացրած է եղել «Ах какая женщина» երգը:  Կինը հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ ցանկացել է այդ ամենը գաղտնի պահել և այդ միջադեպի մասին իր ծանոթները չիմանան, բայց վերջերս իր հեռախոսին զանգահարում են և միացնում «Ах какая женщина» երգը:  Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդն աշխատում է Հայաստանում հայտնի կազինոներից մեկում՝ որպես անվտանգության աշխատակից: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս