ԿԸՀ-ն հրապարակեց բոլոր տեղամասերից ստացված արդյունքները ժամը 10։00-ի դրությամբ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։ «Հանրային ձայն» կուսակցություն - 9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն - 1.12% «Հաղթանակ» կուսակցություն - 1.71% «Ուժը հայրենյաց» կուսակցություն - 0.74% «Հայաստանի եվրոպական կուսակցություն - 1.11% «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 18․89% «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 0.34% «Հանրապետություն» կուսակցություն - 11.32% «Միացյալ Հայաստան» կուսակցություն - 0.55% «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1.8% «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն - 1.01% «Ապրելու երկիր» կուսակցություն - 3.64% «Մայր Հայաստան» դաշինք - 15.43% Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 հազար 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 հազար 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոսը։

Լրահոս