Կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի, և իբրև թե մենք ենք նպաստելու դրա վերսկսմանը, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմ ավարտել։ Լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական ինքնահանձնման, մեր հայրենիքի, պետության և ինքնության կորստով։ Պատերազմը չի ավարտվել։  Այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման և սահմանագծման տեսքով»։,-ասաց Սրբազանը։

Լրահոս