Կգա մի օր` կմնա մի օր…դիմավորելու եմ հունվարի 1-ը` կտրված իմ օջախից, ընտանիքից և երեխաներից. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն ՔԿՀ»-ից ուղերձ է հղել: «Այն հիմնարկում, որտեղ Նիկոլի ապօրինի և անբարո սարքոցիով դիմավորելու եմ օրացույցային հունվարի 1-ը` կտրված իմ օջախից, ընտանիքից և երեխաներից, մի արտահայտություն կա, որով մարդիկ գոտեպնդում, հուսադրում և քաջալերում են իրար. «Կգա մի օր` կմնա մի օր»: Իմ խորին համոզմամբ, բանտային լիրիկայից այս կարգախոսը գալիք տարվա նախաշեմին ամենատեղին հնչող խոսքը կարող է լինել ամբողջ երկրի համար։ Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի, որում ազատությունից, խղճից, արժանապատվությունից, իրավունքներից, ապագայից, հույսից, անգամ` կյանքից զրկում են մի ամբողջ ժողովրդի։ Կգա մի օր` կմնա մի օր.հայրենիքի պատվազրկմանը և վերահաս վտանգներին, բարոյական ճգնաժամին, ահագնացող սպառնալիքներին, ազգի անպատվությանը, արյան և գերեզմանների վրա տռզած և խրախճանք անող շնաձկներին։ Կգա մի օր` կմնա մի օր. մեր ցավերին, մեր դարդերին, մեր տառապանքներին և այս մղձավանջի պատճառ Նիկոլի իշխանությանը։ Այդ անխուսափելի օրը պետք է մոտեցնել միասնական ջանքերով, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է։ Կգա մի օր` կմնա մի օր...»,- ասվում է ուղերձում:

Լրահոս