Կա ԱԺ, որտեղ աշխատում է ՔՊ-ն և ԱԺ, որտեղ աշխատում է ընդդիմությունը, նիստերից դուրս ընդդիմություն-իշխանություն քննարկում չի լինում. Թովմասյան

Երբ խոսում են ԱԺ-ի մասին, քաղաքապետարանի մասին, պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք երկու տարբեր իրականությունում՝ կա ԱԺ, որտեղ աշխատում է ՔՊ-ն և ԱԺ, որտեղ աշխատում է ընդդիմությունը. ԱԺ-ում «Երևանը և կոռուպցիան» խորագրով քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Իրար հետ ստիպված միայն նիստերին են մասնակցում, ցավոք սրտի, և դասական իմաստով ՀՀ-ում պառլամենտարիզմ և ընդդիմություն-իշխանություն քննարկում և կարծիքների բախումներ չեն լինում։ Դրանք լինում են միայն նիստերի դահլիճում, որը ստիպված ձևաչափ են ենթադրում և երբեմն ավարտվում է տարբեր հարվածներով և ծեծկռտուքներով»,-ասաց նա։ Թովմասյանը նշեց, որ նույն իրավիճակն է նաև քաղաքապետարանում։ «Գործ ունենք քաղաքական հստակ տարանջատման հետ, և արձանագրում եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ չեն խոսում այն լեզվով, որ հասկանալի լինի բոլորի համար։ Իշխանությունը միշտ խոսում է իրականությունից կտրված, գոյություն չունեցող բաների մասին, ընդդիմությունը խոսում է իրանության մասին, ու սկսվում է արդեն բախումը»,-ասաց նա։ Նշենք, որ լսումներին հրավիրված իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն մասնակցում։

Լրահոս