Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, որը չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել

Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիվանդի հետ շփված 10 անձից 9-ը (ովքեր չեն պատվաստվել կամ նախկինում հիվանդացել) հիվանդանում են: Կարմրուկը պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է: Հիվանդության դեմ պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և հասանելի ավելի քան 50 տարի: 1 տարեկանում և 4-ից 6 տարեկանում կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստումը պաշտպանում է կարմրուկից և դրա բարդություններից:

Լրահոս