Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու

Մեզ չեն թողնում գյուղ մտնենք, էս ա սրանց առաքելությունը, Կիրանց գյուղի փակ մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։ «Հոգևոր առաջնորդի, պատգամավորի մուտքը փակում են։ Մեկն ստեղ մի ավելի բառ խոսի, ասի՝ վայ, էս իմ հայրենիքն ա, քրեական գործը կհարուցեն, կտանեն կազատազրկեն։ Քանի մարդու են մեր գյուղերից տարել, փակել՝ շինծու մեղադրանքներով։ Բայց ադրբեջանցիները կարող են գալ ստեղ ու տեր ու տիրակալ լինել։ Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գյուղի մանկահասակ երեխաների են ծեծել 17 տարեկան, տարել են բաժին, փաթաթվում, գրկում են իրար, համբուրում են, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրում։ Վաղը, մյուս օրը, ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու»,-ասաց պատգամավորը։

Լրահոս