Կարծում եք՝ ես կհամաձայնե՞մ, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր նման որևէ մեկը գա, ինձ համար երաշխավորի. Արմեն Աշոտյան

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց ևս 3 ամսով երկարաձգել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։ Որոշման հրապարակումից հետո դահլիճից բղավում էին. «Ամո՛թ, ամո՛թ»։ «Դուք ամոթ եք գոռում մարդկանց, որոնք ամոթ չունեն։ Պարզ չի՞, որ Նիկոլ Փաշինյանն է գրել այս որոշումը։ Երբ որ ես նստում էի, Հայաստանն Արցախ ուներ, Արցախը հայկական էր։ Հիմա Արցախը հայկական չի։ Չգիտեմ՝ դուրս գալուցս ինչն է մնալու հայկական»,-ասաց Արմեն Աշոտյանը։ Հարցին, թե էլ ո՞վ պետք է երաշխավորություն ներկայացնի, որ իրեն բաց թողնեն, գուցե, Նիկոլ Փաշինյա՞նը՝ Աշոտյանն արձագանքեց. «Դուք կարծում եք՝ ես կհամաձայնեմ, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր նման որևէ մեկը գա, ինձ համար երաշխավորի՞։ Պայքարը շարունակվում է։ Բոլորիցդ շնորհակալ եմ։ Հանկած չընճվեք, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Լրահոս