Կարեն Անդրեասյանի քաղաքական «coming out»-ը կարելի է վերնագրել՝ Կարեն Անդրեասյանը պատռում է Կարեն Անդրեասյանի կեղծիքի դիմակը. Աննա Մկրտչյան

«Ողջունում եմ Կարեն Անդրեասյանի քաղաքական «coming out»-ը, որը կարելի է վերնագրել՝ Կարեն Անդրեասյանը պատռում է Կարեն Անդրեասյանի կեղծիքի դիմակը։ Մի քանի տարի է՝ փորձում էր համոզել, որ նիկոլականից վերածվում է ԲԴԽ անկախ ու անկաշկանդ անդամի։ Փորձում էր համոզել, որ Նիկոլի նկարը չի այլևս բարձրագույն արժեք: Այն էլ երկար չձգեց։ Պարզվում է, որ նկարը պատից հանել, ծոցագրպանն է դրել։ Թքած ունենալով դատական իշխանության անջատ լինելու իմպերատիվ կանոնի վրա՝ ԲԴԽ հարթակներով սկսել է Նիկոլին գովազդող հոլովակներ տեղադրել և ամեն օր մի նոր ավելի մեծ նիկոլահաճո ստի հեղինակ է դառնում։ Անհասկանալի է՝ Կարեն Անդրեասյանն օր-օրի ավելացող իր տարածքներից դուրս կոնկրետ որտե՞ղ է աշխուժություն տեսել։ Ջերմուկու՞մ, ուր մի կմ է մնացել ադրբեջանցիներին, դատարկվող Մեղրիու՞մ, ադրբեջանի զորքով լցված Շուռնուխու՞մ, կիսված Սոթքու՞մ, թե՞ անկլավ անվանվող մի քանի տասնյակ գյուղերում։ Կարո՞ղ է աշխուժությունը հանձնված ու հայաթափված Արցախում է նկատել։ Ամեն դեպքում, այս ամենի մասով ես էլ իմ ոգևորության բաժինն ունեմ։ Այս «coming out»-ը հաստատում է բոլոր կասկածները՝ Կարեն Անդրեասյանը Նիկոլի քաղաքական որոշումներին ենթակա միջակ պաշտոնյա է, ով հանձնարարական ունի դատական համակարգը դարձնելու միջակ նիկոլական օղակ՝ վնգստացողից՝ անատամ։ Հ.Գ. ՄԻԵԴ-ի կողմից դատավորներին պաշտոններում հնարավոր վերականգնման ֆոնին, կարծում եմ՝ Կարեն Անդրեասյանին այս ակտիվությունը միևնույն է չի փրկի Նիկոլի հետևյալ հարցից․ Կա՞րս, էս ի՞նչ ես անում»։

Լրահոս