Կասեցվել է պահածոների արտադրամասի վառարանների շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ պահածոների արտադրամասում վառարանները շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության: Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց թույլտվության գործարկվող 2 վառարանի շահագործումը կասեցվել է, փականները կնքվել են։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նաև ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։

Լրահոս