Կառավարությունն այսօր կրկին փաստեց՝ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել ՀՀ սուվերեն տարածք

Կառավարությունն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Այդ մասին իր էջում ասում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․ «Ճանապարհային դեպարտամենտը այսօր հրապարակել է քարտեզ, որտեղ նշում է, որ փակ կլինի Հ-58 Հանրապետության նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Հենց այս հատվածի մի մասը փոխանցվել է Ադրբեջանին։ Փոխանցված հատվածը համարվում է կառավարության կողմից 2023թ. հաստատված Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհ, որը բնական է Հայաստանի Հանրապետության տարածքում է։ Եվ ահա, ակնհայտ է, որ գործ ունենք հանցագործության հետ, որի վերաբերյալ երկու ամիս առաջ դատախազություն ուղարկած գրությունս փոխանցվել է ԱԱԾ, որտեղ դեռ քննում են քրեական գործ հարուցելու հարցը»։

Լրահոս