Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր. Շարմազանով
Այս կառավարությունը ամոթի, բարոյականության, ազգային արժեքների, պետության հետ կապերը խզել է, դա հստակ է, բայց հստակ է նաև, որ իրենք ապրում են մեկ այլ իրականության մեջ, իրենք ցանկանում են ջայլամի կեցվածք ընդունել՝ ասելով, որ Արցախ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ իշխանությունների կարծիքով, եթե իրենք Արցախի մասին չեն խոսում, ուրեմն խնդիրը և մարդկանց հիշողությունը վերանում է:
«Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր: Ինձ մեկ-մեկ թվում է, որ մենք էլ զարմանալու տեղ չունենք, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն օր մեզ ցույց է տալիս, որ մարդկային զարմանքի հնարավորություններն անսահման են»,-հավելեց նա: