Կան հարցեր, որոնց վերաբերյալ կոռեկտ և բարոյական չէ Հայաստանից խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին․ Աբրահամյան

Մենակ Արցախում մարդիկ կարող են տոտալ բլոկադայի և որպես հետևանք սովի պայմաններում մի կողմ դնել կենցաղն ու դրա բերած ծանր վիճակը ու այս պայմաններում էլ պնդեն, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի և դա ամեն գնով պաշտպանեն: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Կան հարցեր, որոնց վերաբերյալ կոռեկտ և բարոյական չէ Հայաստանից խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին, մյուս կողմից` արցախցիներն իրենց հատուկ արժանապատիվ կեցվածքը բոլոր կարևոր պահերին դրսևորում են: Արցախի ներսում արդեն անհաշվելի թվով խնդիրներ են կուտակվել` կառավարման խնդրից մինչև ցամաք հացի խնդիր, բայց արցախցիներն ամեն ինչ անում են, որպեսզի ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը», - գրել է նա։

Լրահոս