Կանայք մեծ ներդրում ունեն բնակչության առողջության պահպանման գործում, դրսևորում են խնամք ու հոգատարություն` այսօր և ամեն օր. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ «Այսօր կանանց ներուժն ու ճկունությունն ընդգծելու, նրանց ոգեշնչելու տոնն է։ Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համակարգում աշխատող բոլոր կանանց, ովքեր մեծ ներդրում ունեն բնակչության առողջության պահպանման գործում, դրսևորում են խնամք ու հոգատարություն` այսօր և ամեն օր: Ես կանանց և աղջիկների կրթության, ինքնադրսևորման, արդար մրցակցության իրավունքի կողքին եմ, քանի որ մեր երկրում կանայք ունեն առաջնորդելու, կրթելու ու առաջընթաց գրանցելու մեծ ներուժ: Սիրելի՛ կանայք, թող ձեր օրը լցված լինի ուրախությամբ, ծիծաղով և ուշադրությամբ, որին դուք լիուլի արժանի եք: Եղե՛ք առողջ և երջանիկ»,-նշված է ուղերձում։

Լրահոս