Կայծակնային շախմատի մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել Մամիկոն Ղարիբյանը, լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհին Մարիամ Մկրտչյանն է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 95-ամյակին:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները.
1-ին տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան
2-րդ տեղ՝ ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան
3-րդ տեղ՝ ՖՎ Էրիկ Գասպարյան
4-րդ տեղ՝ ՄՎ Արթուր Դավթյան
5-րդ տեղ՝ ՖՎ Էրիկ Հակոբյան
6-րդ տեղ՝ ՄԳ Էմին Օհանյան
7-րդ տեղ՝ ՖՎ Գևորգ Ալավերդյան
8-րդ տեղ՝ ՄՎ Արսեն Դավթյան
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհին ԿՄՎ Մարիամ Մկրտչյանն է։
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 16 տարեկան մասնակից՝ Վաչե Հովակիմյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից՝ Սերգեյ Սկլոկին
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ Արմեն Ասլանյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից՝ Վահե Սարգսյան
1-ին տեղը վետերանների մեջ (60+) զբաղեցրել է Անուշավան Առաքելյանը, 2-րդ տեղը՝ (60+)՝ Գագիկ Ակուլյանը։
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով հետագա հաղթանակներ: