«Կազմակերպության պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է»․ ՀԱՊԿ-ից պատասխանել են Փաշինյանին

ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում  Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական ​​սահմանների շրջանակներում, РБК-ին ասել են ՀԱՊԿ-ից։ «Պատասխանատվության գոտուն վերաբերող ձևակերպումը բավականին բարդ է,  հայտարարությունն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել երկրում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան, քանի որ համաձայն «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործունեության մասին համաձայնագրի, որը 2010 թվականին ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, Կազմակերպության պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է»,- ասել են ՀԱՊԿ-ից՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե Կազմակերպությունը չպատասխանի՝ որն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական ​​սահմանը՝ երկկողմանի հիմունքներով կարգավորված Հայաստանի և նրա հարևանների միջև»,- ասել են ՀԱՊԿ-ից։

Լրահոս