Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին. Աբրահամյան

Բաղրամյան, Պռոշյան փողոցներում ոստիկանության անհամաչափ գործողությունների ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ով ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Փաշինյանը կանաչ լույս վառեց ոչ միայն կոնկրետ օրվա վայրագությունների համար, այլև հրապարակային երաշխավորեց, որ ոստիկանության ցանկացած գործողություն` որքան էլ դա դաժան ու օրենքից դուրս լինի, ոչ միայն ներվելու է, այլև խրախուսվելու է: Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին»:

Լրահոս