Ծաղկաձորի «Գրողների տան» հյուրասենյակում հայտնաբերվել է կնոջ դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի «Գրողների տուն» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հանգստյան տան թիվ 207 սենյակում հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ 75-ամյա Հռիփսիմե Ա.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս