Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը անգամ շրջաններից

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այդ մասին գրել է Արցախի ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայության պետ Հունան Թադևոսյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը անգամ շրջաններից։ Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։ Խնդրում ենք ըմբռնուվ մոտենալ. մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով», - նշել է նա։

Լրահոս