Խոշոր հրդեհ` Արարատի բենզալցակայանում և գազի լցակայանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Այնթափի և Խարբերդի բաժանարար գոտում գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր պայքարում են կրակի տարածման դեմ։ Կրակը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից

Լրահոս