Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատց 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արշավիր Շահգելդյանն ու կրտսեր պարեկ Արմեն Բաբաջանյանը: Հրշեջները մարել են բեռնատարում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:

Լրահոս