Խոշոր հրդեհ՝ Կապանը սնուցող էլեկտրաենթակայանում

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․): Պարեկները սահմանազատել են տարածքը: Հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պազվում է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս