Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է եղել Շիրակի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու մարզադաշտի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ГАЗель» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենաներն ամբողջությամբ վերածվել են մոխարակույտի: Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վարորդների ինքնությունը: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լրահոս