Խոշոր ավտովթար՝ Կոտայքում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:15-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վնասված Toyota-ի սեփականատիրոջ ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ տեղի է ունեցել Nissan-ի բախումը երկաթե արգելապատնեշներին, երկաթներից մեկը շպրտվել ու վնասել է այդ պահին դեպի Սևան ընթացող Toyota մանկիշի ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարի պատճառը եղել է Nissan-ի առջև թափառող շան հայտնվելը, ու վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, տեսնելով շանը, խույս է տվել ու հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ ավտոմեքենան բախվել է իր առջև հայտնված շանը, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: Դեպքի վայրում էլ պարեկներն ու քննիչները հայտնաբերել են սատկած շանը:

Լրահոս