Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Opel-ն ու «ԶԻԼ»-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «ԶԻԼ» բեռնատարն ու Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, իսկ 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող ջերմոցային տնտեսության աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս