Խնդիրների լուծման լավագույն եղանակը բանակցություններն են. ԻԻՀ դեսպանը՝ Լաչինի միջանցքի մասին

Լաչինի միջանցքի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը մշտապես բարձրաձայնվել է Իրանի պաշտոնյայի կողմից. այն է՝ հարգել և հարգանք մատուցել տարածքային ամբողջականության և երկրների ինքնիշխանությանը, News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Իրանը միշտ մատնանշել և կարևորել է հումանիտար հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման արդյունքում։ Խնդիրների լուծման լավագույն եղանակը բանակցություններն են», - ասել է դեսպանը։

Լրահոս