Խնդիրը հղի է հերթական սարքոցիով, եթե հայտարարագիրը ժամանակին չլրացնեմ, հնարավոր է՝ քրեական հետապնդումներ սարքվեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը չսկսված հետաձագվեց,  քանի որ մեղադրյալ Մարթա Սիմոնյանը չէր ներկայացել դատական նիստին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 30-ին՝ 14.00-ին։ Նիստից հետո Արմեն Աշոտյանը դատավոր Վահե Դոլմազյանին տեղեկացրեց, որ ինքը որպես ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր է մինչև մայիս 31-ը լրացնել եկամուտների հայտարարագիր, սակայն դրա համար անհարժետ են համակարգչային կապի և համապատասխան թույլտվություններ, որպեսզի բազմաթիվ տվյալներ ստանա։ «Խնդիրը հղի է հերթական սարքոցիով, եթե հայտարարագիրը ժամանակին չլրացնեմ, հնարավոր է՝ քրեական հետապնդումներ սարքվեն, խնդրի մասին ժամանակին գրեցի ՔԿՀ պետին, որ դիմի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որ հասկանանք՝ ինչպես են լրացնում կալանավորված անձինք։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ես ի՞նչ պետք է անեմ, որպեսզի կարողանամ այս խնդիրը լուծել»,-ասաց նա։ Աշոտյանը նշեց՝ հանձնաժողովից գրություն է եկել Նուբարաշենի ՔԿՀ պետին, որ իրեն «միացնեն» համացանցին, բայց դրա համար ենթադրվում է  դատական որոշում։ Դոլմազյանն ասաց, որ դատարանը համապատասխան գրությամբ կպահանջի տրամադրել փաստաթղթերը և թղթային տարբերակը, որ լրացնի և ուղարկի։ «Կդիմեք իրենց այն ծավալով, որ ցանկանում եք ստանալ, եթե չեն տրամադրի, այդ թվում՝ համացանց, ուրեմն՝ թղթային տարբերակը տան, եթե դա էլ չտան, հայտնեք՝ դատարանը համապատասխան քայլեր կներկայացնի»,-ասաց Դոլմազյանը։

Լրահոս