Խերսոնում շուրջօրյա պարետային ժամ է սահմանվել

Խերսոնում շուրջօրյա պարետային ժամ է մտցվել, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։ «Խերսոն քաղաքում շուրջօրյա պարետային ժամ է հայտարարվել`միայն նրա համար, որ կարողանանք պաշտպանել մեր քաղաքը»,- պարզաբանել է նա։ Վերջին շրջանում ուկրաինական զորքերը Խերսոնի շրջանում փոքր խմբերով «փորձարկում» են ռուսական զինված ուժերի պաշտպանությունը։ Անցած կիրակի Ստրեմուսովը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը ասել էր, որ Ուկրաինան լայնածավալ հարձակման փորձ է նախապատրաստում։

Լրահոս