Խաղաղ օվկիանոսում 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսի ճապոնական Տորիշիմա (Պոնաֆիդինա) կղզու մոտակայքում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ Իձու և Օգասավարա կղզիների համար հայտարարվել է ցունամիի վտանգ։ Երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 08։22-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ՝ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժից անմիջապես հետո Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը ցունամիի նախազգուշացում է տվել Իձու և Օգասավարա կղզիների համար։ «Խնդրում ենք զերծ մնալ առափնյա գծին մոտենալուց, քանի դեռ նախազգուշացումը չի հանվել»,- ասել են օդերևութաբանները։ Կղզիները, որոնց համար տրվել է նախազգուշացում, գտնվում են Տոկիոյից մոտ 180 կիլոմետր հարավ-արևելք։

Լրահոս