Խաբել են Շինարարին

Խաբել են Շինարարին: 2023թ փետրվար ամսին էլեկտրոնիկ Գրուպ ՍՊԸ իրականացրել է ժամանակավոր փոսալցման աշխատանքներ Երևան քաղաքի 6 վարչական շրջաններում, շին բարեկարգման վարչության բանավոր խնդրանքով հետագայում այն պայմանագրում ներառելու խոստմամբ: Սակայն հետագայում այն չի ներառվել ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/6 ծածկագրով գնման ընթացակարգով Երևանի քաղաքապետարանի և ընկերության միջև 07 փետրվարի 2023թ ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/6-2 կնքված պայմանագրում: Նշենք որ պայմանագրում սահմանված աշխատանքների համար ֆինանսական միջոցները հատկացվել են միայն ապրիլ ամսին ընկերության և քաղաքապետարանի կողմից 2023թ ապրիլի 5-ին կնքված համաձայնագրով: Արդյունքում իրականացված աշխատանքների դիմաց կազմակերպությունը չի վճարվել և կրել ֆինանսական մեծ վնաս, ավելին Խ. Գրիգորյանը սխալ է զեկուցել քաղաքապետարանի ավագանու նիստում և կազմակերպությունը անհիմն հայտնվել է այն կազմակերպությունների ցուցակում, որոնք իրավունք չունեն մասնակցելու պետական գնումներին: ՀՀ քաղաքացիական դատարանում ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված պայմանգրի միակողմանի լուծումը համարվել է ոչ իրավաչափ (Գործի համար: ԵԴ2/15318/02/23, https://datalex.am:443/?app=AppCaseSearch..., Գործի համար: ԵԴ2/15132/02/23 https://datalex.am:443/?app=AppCaseSearch...): Քաղաքապետարանին ուղղված դիմումներին պատասխանում է նույն վարչությունը ում դեմ ուղղված է դիմումը: Վերոգրյալ հանգամանքները հաստատող տեսանյութեր են առկա մամուլում, մասնավորապես ներկայացվող կայքում Սարգիս Դադյանի կողմից ներկայացվող աշխատանքներում երևում է կազմակերպության տեխնիկան և աշխատակիցները ( https://www.youtube.com/watch?v=BwqdLRfGm28 ): Քանի որ վրոնշյալ փաստերը պարունակում են մի շարք ապօրինությունների մասին, դիմլ ենք, որ այս հարցին պատասխանի այդ ոլորտի վերահսկողություն իրականացնող փոխքաղաքապետը կամ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ակնկալում էինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները. 1. Ինչ հիմունքներով է տվյալ վարչությունը խնդրել իրականացնել աշխատանքները, 2. Արդյոք դրա համար նախատեսվել են վճարման մեխանիզմներ, 3. Հատկացվել են համապատասխան ֆինանսական միջոցներ, 4. Ով է տնօրինում այդ աշխատանքների իրականացման պատասխանատվությունը, 5. Կազմակերպությանը երբ է վճարվելու համապատասխան աշխատանքների դիմաց, 6. Արդյոք վերոգրյալ փաստերը չեն վկայում տվյալ վարչության պետի ԺՊ Խորեն Գրիգորյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում և կոռուպցիոն ռիսկեր, նշենք նաև որ քաղաքապետարանինն ուղղված դիմումներին պատասխանում է Խորեն Գրիգորյանը, որը տվյալ դեպքում անընդունելի է: Հույս ուննալով որ հարցը կլուծվի քաղաքապետարանի կողմից, բազմիցս դիմել ենք Քաղաքապետարան և միշտ ստացել նույնաբովանդակ պատասխաններ, դիմել ենք ՀՀ դատախազություն, Վարչապետի աշխատակազմին, ԱԱԾ, Հակակոռուպցիոն կոմիտեին, ՊՎԾ-ին, ոչ մի լուրջ քննարկում չեն իրականացրել հենվել են Խորեն Գրիգորյանի տրվածխ պատասխանների վրա և տվել մերժումներ: Չեն քննարկվել դիմում առկա հանգամանքները և բոլորին պատասխանել է Խորեն Գրիգորյանը անտեսելով մեր խնդրանքը: Ավելին Խորեն Գրիգորյանը իր հարցազրույցում այն ներկայացնում է որպես նվեր քաղաքին, որը հիմնավորող ոչ մի փաստ չունի: https://factor.am/669500.html: Այս ամենի արդյունքում ընկերությունը հայտնվել է սնանկ իրավիճակում:

Լրահոս