Լրագրող Ժիրայր Ոսկանյանի հաղորդման հիման վրա «1896» ռեստորանը ապօրինի ձևով կապարակնքվել է. Փաստաբան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում «1896» ռեստորանն ապօրինի ձևով կապարակնքվել է, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Հարկ է նկատել, որ «1896» ռեստորանում տեղի ունեցած «դեպքից» հետո քննիչը կատարել է ռեստորանի՝ որպես դեպքի վայրի զննությունը։ Այնուհետեւ առանց որեւէ պատճառաբանության կապարակնքել է տարածքը, եւ արդեն մեկ շաբաթից ավելի այն գտնվում է կապարակնքված վիճակում։ Որևէ այլ գործողություն դրանից հետո չի կատարվել, իսկ, մեր տեղեկություններով, չի էլ պլանավորվում կատարվել։ Այսինքն, ակնհայտ է, որ «1896» ռեստորանը կապարակնքվել է ինքնանպատակ, ինչի արդունքում ռեստորանը կրում է ֆինանսական կորուստներ։
Ուստի, հորդորում եմ ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ դատախազությանը վերացնել ապօրինությունը, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու դիմել դատական պաշտպանությանը»,-գրել է փաստաբանը։